Հետախուզվողը` սահմանային անցակետում
30.08.2018 16:29
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վետերանների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 29-ին, ժամը 16.30-ին, Աշոցքի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հակոբ Բ.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: