Հայտնաբերվեց սահմանային անցակետում
06.12.2018 10:53
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, Բավրայի սահմանային անցակետից հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Արմեն Մ.-ն, որը հոկտեմբերի 3-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: