ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր ներկայացել է Բագրատաշենի անցակետ

Կամավոր ներկայացել է Բագրատաշենի անցակետ

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 08.35-ին, 1993 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2014 թ. հոկտեմբերի 20-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364.2 հոդվածի (զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը) 2-րդ մասի մեղադրանքով, կամավոր ներկայացել է Բագրատաշենի անցակետ, որտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին և ձերբակալվել:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: