Հայտնաբերվեց սամանային անցակետում
30.09.2023 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 1991 թ. ծնված Ալբերտ Մ․-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր Նոր-Նորքի բաժնի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: