Հետախուզվում էր անօրինական միգրացիա կազմակերպելու մեղադրանքով

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 32-ամյա Արամ Բ.-ն, որը 2019 թ. հունվարի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: