Անօրինական զենք պահելու և գողություններ կատարելու կասկածները հաստատվեցին
Օգոստոսի 17-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու և զենք պահելու ու կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արա Կ.-ին:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ:
Արա Կ.-ն բացատրություն է տվել, որ ատրճանակը գտել է «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգու թփերի տակից, նաև հայտնել է, որ հունիս ամսից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է 5 գողություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: