Հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
15.05.2015 10:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: