ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փաթեթավորող սարքը գողացողները հայտնաբերվեցին

17.06.2016 10:22 Գողություն

Ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել 1981 թ. ծնված Ռոման Ա.-ն և հայտնել, որ Կոտայք գյուղի գոմերից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ դռան փականը կոտրելով՝ իրեն պատկանող անասնագոմից գողացել են անձեռոցիկ փաթեթավորող սարք:
Պարզվել է, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված Ժորա Մ.-ն և 1995 թ. ծնված Արտյոմ Մ.-ն:
Վերջիններս հունիսի 16-ին, ժամը 1-ին, ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: