Անակնկալի եկած համագյուղացին փորձել էր դիմել փախուստի, սակայն բռնվել էր տանտերերի կողմից
Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր հրավիրվել 1991 թ. ծնված Միշա Օ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, համագյուղացին` 1997 թ. ծնված Արթուր Մ.-ն, մուտքի դուռը բացելով՝ իր բնակարանից գողացել է մետաղյա վզնոց` կախազարդով, այնուհետև տեսնելով իրեն և կնոջը, փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել է իրենց կողմից և վերադարձրել գողոնը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արթուր Մ.-ն Սարդարապատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: