Անտառապահն իրեն վստահված հանդամասից 2 լորենի է հատել
04.03.2015 11:52
Ապօրինի ծառահատում
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մարտի 3-ին շրջագայություն կատարելիս՝ Վազաշեն գյուղի սկզբնամասից անտառ տանող ճամփեզրին հայտնաբերել են տարբեր երկարության և տրամագծով լորենու 9 գերան:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գերանները պատկանում են անտառապահ, 1973 թ. ծնված Գուրգեն Ղ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերին իրեն վստահված հանդամասից առանց համապատասխան թույլտվության հատել է 2 լորենի:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: