1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20.02.2013 21:28 Ընտրություններ
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու ուղղությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հետընտրական շրջանում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին և պահանջեց բոլոր իրավիճակներում առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով: Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծեց քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրը արձանագրված իրավախախտումների արագ ու լիարժեք քննության անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը:
Ոստիկանության պետն անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին՝ կրկին ընդգծեց այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները:
Վլադիմի Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները և ըստ արդյունքների կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաև քրեական պատասխանատվության հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, կատարել պատշաճ քննություն և հասարակությանը ներկայացնել օրինախախտ ոստիկաններին:
Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց օրինահարգություն պահանջել նաև հանրային հավաքների մասնակիցներից՝ կազմակերպիչներին բացատրելով օրինականության պահպանման անհրաժեշտությունը: Դրան ոստիկանությունը կարող է հասնել բացառապես վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնային սկզբունքայնությամբ և հանրության հավանությանն արժանացած  գործելակերպով:
Ոստիկանության ծառայողներից օրինապահություն ու հանդուրժողականություն պահանջելով հասարակության հանդեպ՝ Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց միևնույն ժամանակ անհանդուրժող լինել իրենց օրենքից և օրինականությունից վեր դասողների, ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարողների, համակեցության կանոնները ոտնահարողների դեմ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ չնայած ծանրաբեռնվածությանը՝ ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են լիարժեք իրականացնել իրենց գլխավոր գործառույթը՝ պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում և բացահայտում, հասարակական կարգի պահպանում:
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹ