1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը:
Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ոստիկանության պետն անդրադարձավ մի շարք թերությունների, որոնք տեղ են ունեցել գլխավոր վարչության աշխատանքում:
Նշելով, որ այդ իրավիճակն ու մթնոլորտն այլևս անցյալում են՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ամեն ինչ արվելու է ԿՀԴՊ գլխավոր վարչության գործունեության որակական մակարդակի բարձրացման համար, դրան են ուղղված լինելու նաև առաջիկայում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գլխավոր վարչության կառուցվածքային, կադրային, տեխնիկական հագեցման խնդիրները, ինչպես և տնտեսական հանցագործությունների, կիբերհանցագործությունների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում կատարված աշխատանքի արդյունքները, նախանշվեցին մոտակա ու հեռակա ծրագրեր:
Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց ոլորտների պատասխանատուներին: