1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.02.2013 19:32 Պաշտոնական
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել  է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի այդ ձեռնարկը ամենայն աջակցություն և օժանդակություն կստանա ոստիկանական ողջ համակարգի կողմից:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն պահպանելու, օրինախախտումները և հակահասարակական այլևայլ դրսևորումները բացառելու համար:
Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներին հրահանգեց շարունակել անձնակազմերի հետ տարվող աշխատանքը, շտկել ի հայտ բերված թերացումները, հասնել պատրաստականության այնպիսի աստիճանի, երբ յուրաքանչյուր ոստիկան անձնական պատասխանատվություն կդրսևորի գործառույթների իրականացման համար:
Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները ընտրությունների նախապատրաստման փուլում, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվեց համապատասխան հանձնարարականներ:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹ