ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշխատանքային խորհրդակցություն ու պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.06.2019 18:01 Պաշտոնական

Հունիսի 15-ին ոստիկանությունում աշխատանքային խորհրդակցություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն էր։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալը ստացողն այն քաղաքացին է, որն օգնել է Նոր Նորքում գտնվող բանկերից մեկի պահպանությունն իրականացրած և զինված հանցագործին վնասազերծած ոստիկանին։ Ոստիկանության պետը նրան շնորհակալություն հայտնեց խիզախության համար ու հույս հայտնեց, որ օրինակը լավ իմաստով վարակիչ կլինի՝ հատուկ շեշտելով՝ արարքը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման լավագույն դրվագներից է։ Պարգևատրվեց նաև զինված տղամարդուն վնասազերծած պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողը։ Վալերիյ Օսիպյանի հրամանով նրան շնորհվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշան։ Հաջորդիվ պարգևատրվեցին հանցագործությունների բացահայտման գործում ավանդ ներդրած ծառայողները։ Ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած, ինչպես և կյանքեր փրկած ոստիկաններն արժանացան դրամական պարգևների։ Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը։ Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին։ Նրանց թվում կային մի քանի հարյուր հազար դրամ պարգևի արժանացած ոստիկաններ։ «Մենք պատրաստ ենք առանց սահմանափակման լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունները բացահայտած ծառայողներին»,- շնորհավորելով պարգևատրվածներին նշեց Վալերիյ Օսիպյանը։
Միջոցառման ավարտին Վալերիյ Օսիպյանն իր տեղակալների, կոլեգիայի անդամների, գլխավոր և մարզային վարչությունների պետերի հետ քննարկեց հանցագործությունների և իրավախախտումների կանխմանն ու բացահայտմանը, հասարակական կարգի պահպանությանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Ոստիկանության պետը գերազանց գնահատեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների վերջին օրերին մայրաքաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքները։ Վալերիյ Օսիպյանը մարզային վարչությունների պետերին խիստ հանձնարարեց՝ նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնել նաև մարզերում՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության, հանցագործությունների նախականխման ու բացահայտման մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս համատեսքստում Վալերիյ Օսիպյանը մարզային վարչությունների պետերին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։