Աշխատանքի հրավեր Ճանապարհային ոստիկանության Գյումրիի ստորաբաժանումում
Հարգելի՛ քաղաքացիներ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակում տվյալ տարածքում շահագործման է հանձնվելու նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոն։ Նշված կենտրոնում քաղաքացիական աշխատանքի անցնելու համար հրավիրվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Ցանկացողներն իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն info@roadpolice.am Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2019 թվականի օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։
2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվելու։
Ճանապարհային ոստիկանություն