Հետախուզվողը վերադարձավ Աշոցքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո նախաքննական մարմնին է ներկայացվել 41-ամյա Արմեն Կ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: