ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշտարակի ոստիկանների բացահայտումը

10.06.2019 13:06 Գողություն

Հունիսի 8-ին ժ.14-55-ին ոստիկանություն է զանգահարել մի անհատ ձեռնարկատեր և հայտնել, որ Աշտարակի Վ. Պետրոսյան փողոցում գտնվող դեղատան սեղանից իր բջջային հեռախոսը տարել են:
Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացվել են նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 15.50-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կապան քաղաքի 56-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է «Նոկիա» մոդելի բջջային հեռախոս, իսկ վերնաշապիկի տակից՝ օղի: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ բջջային հեռախոսը գողացել է դեղատանից, իսկ օղին՝ Աշտարակի խանութներից մեկից:
Կապանցին նաև պատմել է, որ մայիսին Աշտարակի մեկ այլ խանութից գողացել է մեկ շիշ «Բելուգա» տեսակի օղի, մեկ այլ դեղատանից՝ երկու ակնոց, իսկ հունիսի 3-ին, Աշտարակի շուկայի տարածքում գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կետից՝ բջջային հեռախոս:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: