ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ ու մարիխուանա

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել զենք, որը պահում է տանը:
Հարուցվեց քրեական գործ: Դատարանի որոշմամբ տղամարդու տանը կատարվեց խուզարկություն: Տան տարբեր տեղերից հայտնաբերվեց մոտ ընդհանուր 54 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Տանտերը հայտնեց, որ կանեփը վայրաճ թփերից հավաքել էր անձամբ: Իսկ նրա որդին ինքնակամ ներկայացրեց առանց փաստաթղթերի գազային ատրճանակ` հայտնելով, որ այն ձեռք էր բերել տարիներ առաջ: Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: