Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին 1000 դոլար գողացած կնոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Տիգրան Մեծի փողոցում գտնվող խանութում պայուսակից գողացել են հազար դոլար:
Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում` տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Նույն օրն իր տնից նա բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: