Աշտարակի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
04.05.2021 11:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 3-ին Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցից բերման են ենթարկել 64-ամյա Մարի Պ.-ին, որը ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: