Աշտարակի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Սասունիկ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել 37-ամյա մի երևանցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, ծալովի դանակ և պլաստմասսե շիշ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: