1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք, հայտնաբերել մեթամֆետամին ու մարիխուանա

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Սվաճյան փողոցի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ իր բնակարանում իրացնում է թմրամիջոց: Թմրաշրջանառության շղթան ամբողջովին բացահայտելու նպատակով նրանք համագործակցեցին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ:
Ապրիլի 1-ին մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցից իրավապահները բերման ենթարկեցին երեք երևանցու: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակ, բյուրեղանման զանգվածով փաթեթներ: Ըստ խուզարկվողի` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:
Նույն օրը, դարձյալ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Րաֆֆու փողոցից Աշտարակի բաժին բերման ենթարկվեց մեկ այլ երևանցի` իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող զանգված: Մեքենայատիրոջ հայտնելով` այն մարիխուանա է: Ավելի ուշ, այս անգամ թմրամիջոց իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Սվաճյան փողոցից բերման ենթարկվեցին երկու հոգի, որոնցից մեկը հենց 43-ամյա տղամարդն էր: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հենց նա էր իրացրել կրիստալն ու մարիխուանան: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածներ ու էլեկտրական կշեռք:
43-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին: Նա ձերբակալվել է:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: