1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ շարունակական է

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակական է:
Ապրիլի 14-ին, երեկոյան ժամը 9-ին, բաժնի քրեական հետախույզները, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Ագարակ գյուղի հրապարակում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 22-ամյա մի բնակչի: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչ: Ըստ նրա` մարիխուանան իրենն է, կանեփն էլ քաղել էր անցած տարի` վայրաճ թփերից:
Ապրիլի 17-ին նույն գյուղում, նույն կասկածանքով ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել նաև Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ծխամորճ, դեղնականաչավուն զանգված և թփերը մանրացնելու համար նախատեսված աղաց: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, կանեփն էլ հավաքել է հայրենի գյուղի մոտակա դաշտերից` անձնական օգտագործման համար:
Բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ջանքերն արդյունավետ էին նաև ապրիլի 15-ին: Առավոտյան ժամը հինգին Օշականում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նույն գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Նրա մոտ հայտնաբերված փաթեթը լցված էր դեղնականաչավուն զանգվածով: Նա նույնպես հայտնեց, որ մարիխուանան իրենն է, կանեփն էլ քաղել է գյուղի մոտակա ձորամիջում աճած վայրի թփերից:
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: