ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աչաջուր գյուղի տներից մեկի խուզարկությամբ հետախուզվող է հայտնաբերվել

Մայիսի 25-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ Աչաջուր գյուղի տներից մեկի խուզարկությամբ հայտնաբերել են 1987 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին, որը փետրվարի 13-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: