Ապամոնտաժել և գողացել է
17.05.2013 11:52
Գողություն
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 16-ին, ժամը 10.30-ին, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Նորիկ Մ.-ին:
Պարզվել է, որ Նորիկ Մ.-ն ապրիլի 25-ին ապամոնտաժման եղանակով գողացել է Սիփանիկ գյուղի վերջնամասում տեղակայված, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Մասիսի տեղամասի հաշվեկշռում գտնվող, 500 մմ տրամագծի, 15 մ երկարությամբ երկաթյա խողովակը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: