Ապարանի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը
Ոստիկանության Ապարանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր մայիսի 22-ին: Մտել էին Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկն ու գողացել տարբեր իրեր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ապարանի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումները շարունակվել էին: Եվ օրեր առաջ՝ հուլիսի 26-ին, Արագածոտնի քննչական վարչության ծառայողների հետ համագործակցության արդյունքում ձերբակալվեց ու, գողությունը կատարելու կասկածանքով, հարցաքննության ներկայացվեց Աբովյան քաղաքի 24-ամյա մի բնակչուհի: Նա խոստովանեց, որ ինքն է բնակարանի պատուհանից մտել ու կատարել հափշտակությունը: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: