Ապարան-Աշտարակ ճանապարհին
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21011»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
