ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապրիլի 26-ին Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին

2012 թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ չնայած նախորդ տարիներն արդյունավետ են եղել երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության համար, առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման եւ փոխօգնության շրջանակներն ընդլայնելու, գործընկերությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչին, անշուշտ, մեծապես կնպաստեն Իրանի դիվանագիտական առաքելության եւ Հայաստանի ոստիկանության սերտ ու կառուցողական հարաբերությունները:
Սեյեդ Ալի Սաղայիանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հավաստիացրեց, որ ավանդական գործակցությունը երկու հարեւան երկրների ոստիկանական համակարգերի միջեւ առաջիկայում ավելի կխորանա, ինչը բխում է երկու երկրների շահերից:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Իրանի իրավապահների շարունակվող գործընկերությունը ամուր հիմք կլինի հանցավոր մարտահրավերներին արդյունավետ հակազդելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: