ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իր  վարած «Ռենո»  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ մայրուղու սկզբնամասից   բերման են ենթարկել 1953 թ. ծնված,  նախկինում 4 անգամ դատված Համլետ Խ.-ին և ուղևոր, 1969 թ. ծնված  Անդրանիկ Կ.-ին:
Խուզարկությամբ Անդրանիկ Կ.-ի մոտից հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցին նմանվող 0.5 գ զանգված, ներարկիչ` 0.5 մլ քացախաթթվի անհիդրիդի նմանվող անգույն հեղուկով, 0.1 գ սպիտակ փոշի և 5 մլ-անոց ներարկիչ` լ 0.2 մլ քացախաթթվի անհիդրիդի նմանվող անգույն հեղուկով:
«Ռենո» մակնիշի ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվել է 16 սմ շեղբի երկարությամբ ինքնաշեն դանակ:
Նույն օրը,  ժամը 18.45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արման Ղ.-ին` իր   «Օպել Սինտրա»  մակնիշի ավտոմեքենայով:
Նրա մոտից հայտնաբերվել է ափիոն  թմրամիջոցին նմանվող 0.5 գ զանգված, 5 մլ-անոց ներարկիչ` 0.3 մլ քացախաթթվի անհիդրիդի նմանվող անգույն հեղուկով:
«Օպել Սինտրա»  մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: