ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննեցին 37-ամյա տղամարդու հողամասը։ Հայտնաբերվեց կանեփի 15 բույս։ Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրեց կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: