ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Իջևան-Բերդ ճանապարհին

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները,  շրջագայություն կատարելու ժամանակ, 1971 թ. ծնված Վիգեն Մ.-ին պատկանող, Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են լորենի ծառից հատված 13  գերան: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, պարզվել է, որ նշված գերանները պատկանում են 1987 թ. ծնված Մհեր Է.-ին, որոնք պատրաստել է   նոյեմբերի 14-ին, Իջևան-Բերդ ճանապարհին՝ առանց համապատասխան թույլտվության հատելով 2 կանգուն լորենի:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: