ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Սևքար գյուղում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները նոյեմբերի 23-ին, ժամը  22.45-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, օղակաձև խաչմերուկում ստուգման են  ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Պ.-ի   վարած  «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մոտ 11 խ/մ վառելափայտով բեռնված: 
Արմեն Պ.-ն ներկայացրել է հոկտեմբերի 23-ին 6 խ/մ վառելափայտի ինքնապատրաստման փաստաթուղթ, իսկ 5 խ/մ վառելափայտի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ ս/թ նոյեմբերի 20-ին ինքը Սևքար գյուղի հարակից անտառից ապօրինի կտրել է 6 բոխի, որից էլ պատրաստել է 5 խ/մ վառելափայտ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: