1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԱԱԾ-ից ստացված տեղեկությունն իրացրին Հրազդանի ոստիկանները. բացահայտվեց ապօրինի ծառահատում

Հոկտեմբերի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություն ստացվեց, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Հանքավանի, մյուսը՝ Մեղրաձորի բնակիչ, ապօրինի հատել են ծառեր և պատրաստվում են հանքավանցու վարած բեռնատարով փայտանյութը տեղափոխել:
Հրազդանի ոստիկանները շտապեցին տեղեկությունն իրացնելու և երեկոյան ժամը 7-ի սահմաններում մոտ 10 խմ փայտանյութով բեռնված «Զիլը» հայտնաբերվեց Հանքավանում: Վարորդն ու ընկերը հայտնել են, որ սոճիները հատել են Հանքավանի հարակից անտառից` առանց թույլտվության: Պարզվել է, որ նրանք նախկինում ևս կատարել են ապօրինի ծառահատումներ և փայտանյութը տեղափոխել հանքավանցու տան բակ:
Երկուսն էլ ձերբակալվել են: Փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ բեռնատարի վրա տեղադրված է այլ մեքենայի համարանիշ:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: