Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
11.11.2022 11:47
Ապօրինի ծառահատում
Նոյեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կարմրաքար բնակավայրի մոտակայքում կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որը բարձած էր 6 խմ վառելափայտով: Վարորդը փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել:
Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: