Կանաչապատման բաժնի աշխատակիցը հուշահամալիրի տարածքում ապօրինի ծառ էր հատում
02.03.2023 16:32
Արձանագրված դեպքեր
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները մարտի 1-ին ծառայություն իրականացնելիս Գյումրիի Ղարսի խճուղու հարակից «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում նկատել են մի տղամարդու, որը ծառ էր հատում: Պարեկները նրան հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ 70-ամյա տղամարդն աշխատում է Գյումրու քաղաքապետարանի կանաչապատման բաժնում, իսկ ծառահատում իրականացնելու համար չուներ համապատասխան թույլտվություն: Տղամարդը իրավապահներին է ներկայացրել երկու սղոց և մեկ կացին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն: