ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի հատել է հացենիներ

29.11.2014 13:48 Գողություն
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում Վահրամաբերդ գյուղի համայնքի ղեկավարից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի հատել և գողացել են համայնքի վարչական տարածքում գտնվող 2 հացենի: 
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1953 թ. ծնված Սամվել Մ.-ն:
Գողացված հացենիները` կտրտված վիճակում, հայտնաբերվել են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: