ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աներորդին ու ապօրինի հրազենը հայտնաբերվեցին. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Աներորդին ու ապօրինի հրազենը հայտնաբերվեցին. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 20-ին Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ նախորդ օրը, երեկոյան, Վերին Արտաշատ գյուղում երկու հարևան վիճել են, այդ ընթացքում «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով վիճողներին է մոտեցել նրանցից մեկի աներորդին և մեքենայի միջից կրակոց արձակել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճողները` 39 և 36 տարեկան տղամարդիկ, ներկայացվել են բաժին: Պարզվել է, որ վեճը վերաճել էր քաշքշուկի, միջամտել էր նրանցից մեկի մայրը, որը ստացել էր ձեռքի վնասվածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակել են միջոցառումները` կրակող աներորդուն և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ի երեկոյան վարչություն է եկել նույն գյուղի 35-ամյա բնակիչ աներորդին և ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ առանց պահունակի:
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: