1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն. հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խմբեր են մեկնել Գանձակ։ Երբ Հակոբ Պարոնյան փողոցում իրավապահները փորձել են վնասազերծել 41-ամյա զինված տղամարդուն, նա ինքնաձիգով կրակահերթ է արձակել օդ ու արագ մտել իր առանձնատան բակ։ Առանձնատունը շրջափակվել է։ 41-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փորձել է առանձնատան պարսպի վրայով փախչել, սակայն բռնվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրը զննվել է։ Իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի պարկուճներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ և այլն։ Ձերբակալված հայտնածով՝ զենք-զինամթերքն իրեն է, ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: