Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժիններում
Օրերս ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի և նշանակության զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունիի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները. արդյունքը՝ տարբեր տեսակի ատրճանակների, պայթուցիչներով նռնակների և այլ զինամթերքի կամավոր հանձնումներ։ Ճամբարակի բաժնում ևս արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք: Տարբեր տրամաչափի փամփուշտների և պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Վարդենիսի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: