Ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով
21.02.2013 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 11.15-ին, Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Ալեքսան Ս.-ին, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: