Ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքներով
Ապրիլի 2-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Քանաքեռի 9-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Գևորգ Մ.-ին, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի /ապօրինի ձեռնարկատիրությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 2-ին, ժամը 23.45-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Ապրես Գ.-ն, որը հունվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: