Ապօրինի պահվող ատրճանակ` փամփշտատուփով
14.01.2014 11:18
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 12-ին, ժամը 17.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24/1 հասցեում գտնվող վագոն-տնակում ժամանակավոր բնակվող, 1992 թ. ծնված Գառնիկ Գ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների պահանջով վագոն-տնակի փայտե միջնապատի վերևի հատվածից ներկայացրել է առանց գործարանային համարի և ապօրինի պահվող անհայտ տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով: Վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: