ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Իջևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երեք դեպք են բացահայտել։
Քրեական հետախույզները Այգեհովիտ գյուղում ձերբակալել են նույն գյուղի 37-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Երկրորդ դեպքում ոստիկանները նույն գյուղի տներից մեկի նկուղում հայտնաբերել են 19 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն էլ բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Գետահովիտ գյուղում։ 62-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 4 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Տարածքային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: