1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ծառահատումներ. պետությանը պատճառվել է 1.404.000 դրամի վնաս

Ապօրինի ծառահատումներ. պետությանը պատճառվել է 1.404.000 դրամի վնաս

Մայիսի 25-ին, ժամը 17.15-ին, Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագիտական եզրակացությամբ` «Սևքար» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի «Ղուշի բույն» կոչվող հատվածից ապօրինի հատել են 1 բոխի, 12 լորենի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1.404.000 դրամի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում մայիսի 26-ին ոստիկանության Իջևանի բաժին է հրավիրվել 1983 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառտնտեսության 2-րդ պահաբաժնից մայիսի 13-ին ապօրինի հատել է 4 լորենի տեսակի կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 513.000 դրամի վնաս:
Հունիսի 4-ին պարզվել է նաև, որ մայիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կարեն Ա.-ն «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղի Սևքարի անտառտնտեսության 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է նաև լորենի տեսակի 7 ծառ՝ պետությանը պատճառելով 850.500 դրամի վնաս:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: