ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Դեկտեմբերի 9-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Հարթաշեն գյուղի մի բնակիչ ապօրինի հատել է ուռենի և ընկուզենիներ։ Տղամարդը հրավիրվել է ոստիկանության բաժին և հայտնել, որ հոկտեմբերին գյուղի վարչական տարածքում ապօրինի հատել է 2 ընկուզենի, 1 ուռենի և ստացված մոտ 10 խմ փայտանյութը պարտքի դիմաց տվել է համագյուղացուն։
Դեկտեմբերի 10-ին Կապանի բաժնի համայնքային ոստիկանները «Արծվանիկի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատում կատարելու վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որն իրացրին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։ Շրջայցի ընթացքում իրավապահները Կարմրաքար բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են մոտ 3 խմ փայտանյութով և բենզասղոցներով բարձված բեռնատար։ Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։ Նրա հայտնածով՝ անտառից հատել էր բոխի։
Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: