ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Գուգարքում

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի վարչական տարածքում Գուգարքի ոստիկանները ստուգման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի մի մեքենա՝ բեռնված մոտ մեկ խմ փայտանյութով: Վարորդը՝ Սարամեջ գյուղի 48-ամյա բնակիչը, փայտանյութի ձեռքբերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե նույն օրը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է երեք կանգուն ծառ և փայտանյութը ցանկացել է տեղափոխել իր տուն:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: