Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Օրերս Արտաշատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Մասնավորապես, հունվարի 13-ին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ Արտաշատի Աբովյան փողոցի բնակիչներից մեկը թմրանյութ է պահում և օգտագործում։ Բնակարանի զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա՝ 35 գրամից ավելի քաշով։
Նույն օրը ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին նաև համայնքային ոստիկանները՝ Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի աղավնիների բնում հայտնաբերելով մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Հունվարի 17-ին էլ բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Նրանք տեղեկություն ստացան, որ Արտաշատի Աթաբեկյան փողոցի բնակիչներից մեկը պահում և օգտագործում է թմրանյութ։ Նրա տան զննությամբ հայտնաբերվեց 265 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։
Նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: