ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Օձունում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Օձուն գյուղի 83-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան մերձակա անտառում 36-ամյա համագյուղացին անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոտքով երկու անգամ հարվածել է իր որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում սեպտեմբերի 19-ին պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում 83-ամյա օձունցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսության մասնաճյուղի «Թումանյան» անտառպետության թիվ 3-րդ պահաբաժնի «Կնդարար» հանդամասում ապօրինի կերպով կացինով հատել է 8 հատ բոխի տեսակի ծառերի ճյուղեր, որոնցից առաջացած մոտ 0,3 խ/մ ծավալով փայտանյութը նշված վայրում հայտնաբերվել է և ի պահ է հանձնվել «Թումանյան» անտառպետությանը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: