Ապօրինի ձեռնարկատիրություն՝ Մոսկվայում
28.10.2016 12:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.10-ին, Մանանդյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ղուկաս Ե.-ն, որը հոկտեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: