Ապօրինի ծառահատման հերթական դեպքը
Հուլիսի 30-ին, ժամը մեկի սահմաններում, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել «Ֆորդ Տրանզիտ» մեքենա՝ բեռնված մոտ երեք խմ փայտանյութով, որի համար վանաձորցի վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտարարել է, որ հուլիսի 29-ին Վահագնաձոր գյուղին հարակից անտառից հատել է մեկ կանգուն ծառ, մնացած փայտանյութը հավաքել է, բեռնել մեքենան և ցանկացել է տեղափոխել Վանաձոր քաղաքի իր տուն:
Վարորդը հրավիրվել է Գուգարքի բաժին, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: